Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանում կկառուցվի գինու թանգարան

Վրաստանում կկառուցվի գինու թանգարան
05.10.2014 | 13:39

Վրաստանում նախատեսվում է կառուցել գինու թանգարան: Այդ նախաձեռնության մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Ալավերդիում, գրում է Грузия Online-ը:

Ղարիբաշվիլու հայտարարության համաձայն՝ Գինու թանգարանը պետք է լինի յուրահատուկ կենտրոն, որտեղ կհավաքվի վրացական գինու պատմությունը:

Վարչապետը նշել է, որ թանգարանի ստեղծման ուղղությամբ արդեն կատարվում են աշխատանքներ: Նրա խոսքով՝ արդեն հիմնադրվել է թանգարանի զարգացման հիմնադրամ, ստեղծվել է նաև խորհուրդ, որը կվերահսկի աշխատանքները: Հանդիպումներ են եղել նաև ճարտարապետների և մասնագետների հետ:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ